ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Եվրոպան վերջապես դոլարին մարտահրավերի պատրվակ ստացավ

Եվրոպան վերջապես դոլարին մարտահրավերի պատրվակ ստացավ
28.09.2018 | 13:19

Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու ծրագիրը կարող է դառնալ համաշխարհային ֆինանսական համակարգում ամերիկյան տիրապետության փորձություն` Bloomberg-ում գրում է Լեոնիդ Բերշիդսկին: ԱՄՆ կրկնակի պատժամիջոցներից հետո ավելի շատ եվրոպական ընկերություններ են հեռանում Իրանից և ամերիկացիները կարող են ցանկանալ Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու եվրոպացիների ջանքերը հաշվից դուրս գրել: Բայց ավելի խելամիտ է այդ գայթակղությանը չտրվել: Իրանի հետ համագործակցության համար Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի ու Ռուսաստանի հատուկ ֆինանսական ինֆրակառույց ստեղծելու նոր ծրագիրը կարող է համոզիչ մարտահրավեր նետել ԱՄՆ դոլարի վաղեմի համաշխարհային տիրապետությանը: ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հասկացրեց, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կստեղծեն միջազգային ֆինանսական միջնորդ պետական աջակցությամբ, որ կաշխատի Իրանի հետ գործողություններում շահագրգռված ընկերությունների ու նրանց կոնտրագենտների հետ: Այդ գործողությունները (եվրոյով ու ֆունտով) ամերիկյան իշխանությունների համար տեսանելի չեն լինի: Պետական միջնորդի հետ աշխատող եվրոպական ընկերությունները տեխնիկապես գուցե չեն էլ խախտի ամերիկյան պատժամիջոցները այդ տարբերակում: Համակարգը բաց կլինի նույնիսկ Ռուսաստանի ու Չինաստանի համար: Եվրոպան այդպիսով կապահովի ինֆրակառույց պատժամիջոցների օրինական ու անվտանգ խախտման համար և երաշխիք, որ տրանզակցիաների մասին չի հաղորդվի ամերիկյան կարգավորիչին: Պատժամիջոցներ սահմանել «հատուկ նպատակային մեխանիզմի» դեմ անիմաստ է, որովհետև ԱՄՆ հնարավորություն չունի իմանալ` ով և ինչու է նրանց հետո գործակցում: ԱՄՆ-ը ընդամենը կարող է պատժամիջոցներ սահմանել մասնակից երկրների Կենտրոնական բանկերի կամ SWIFT-ի դեմ, բայց դա միայն կարագացնի պաշտպանված բանկային ինֆրակառույց ստեղծելու Եվրոպայի ջանքերը, որ եվրոպացիների, Չինաստանի ու Ռուսաստանի վերջնանպատակն է: Դոլարի խարխլման ջանքերը իվերջո Իրանին չեն հանգում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը վերջերս կոչ էր անում ամրապնդել եվրոյի դերն աշխարհում և հեռանալ միջազգային առևտրում ավանդական դոլարային հաշվարկներից: Ռուսաստանն ու Չինաստանը նույնն են ուզում, բայց միայն Եվրոպայի` երկրորդ պահուստային տարադրամի հայրենիքի հետ, նրանք շանս ունեն վիճարկել ամերիկյան գերիշխանությունը:


Կհամոզի՞ «հատուկ նշանակության մեխանիզմը» Իրանի հետ բիզնես անելուն վերադառնալ եվրոպական ընկերություններին, դեռ պետք է պարզել: Հաշվի առնելով` հասանելիության ինչ լայն ընդգրկում ունեն ԱՄՆ իրավապահ կառույցները, ռիսկեր դեռ կան: Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ նոր ինֆրակառույցը փորձարկելու գայթակղությանը տրվում են և հասարակությունը հազիվ թե իմանա այդ մասին: Եվրոպան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կարող են դոլարից ազատ բիզնեսի փորձարկում անել: Ոչ մի տարադրամի միջազգային գերիշխանությունը հավերժ չի տևել և հիմքեր չկան, որ ԱՄՆ դոլարը այդ կանոնից բացառություն դառնա: Դոլարը հակառակորդների ու համառ դաշնակիցների դեմ զենք դարձնելու Թրամփի վստահությունը վերջնահաշվարկում կարող է ԱՄՆ-ի դեմ ուղղվել, դոլարն իր պատվանդանից վար բերելու փորձերն առավել լուրջ են դառնում:
Լեոնիդ Բերշիդսկի. Bloomberg


Հ.Գ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փառաբանում էր «հայրենասիրությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` «կոլեկտիվ գործունեությունը»: Փաստացի այս օրերին Նյու Յորքում Եվրոպան ԱՄՆ-ից հեռանալու ևս մեկ հրապարակային քայլ արեց` պաշտպանելով Իրանի միջուկային համաձայնագիրը, և միայն Իսրայելը կանգնեց ԱՄՆ-ի կողքին: Երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարեց, որ Թեհրանի մոտակայքում գաղտնի ատոմային պահեստ կա և ցուցադրեց օդից արված լուսանկարը, որտեղ կարմիր սլաքով ցույց է տրված, նրա պնդմամբ, միջուկային զենքին առնչվող նյութեր պարունակող չբացահայտված պահեստը: Նետանյահուի խոսքով, բացահայտումը վկայում է, որ Իրանը դեռևս ձգտում է միջուկային զենք արտադրել՝ հաշվի չառնելով 2015-ին գերտերությունների հետ կնքված համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց: Իրանի նախագահը նրան չպատասխանեց, նա արդեն վերադարձել է Թեհրան և օդանավակայանում արդեն հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել հասնել Իրանի մեկուսացմանը, որին ձգտում էր ՄԱԿ-ում, և միջազգային հանրությունը հիմնականում անտեսեց նրա պահանջները: «Ոչ ոք չաջակցեց ԱՄՆ-ին՝ Ամերիկային դնելով յուրահատուկ պատմական և քաղաքական մեկուսացման մեջ»` ասել է Ռոհանին։ Պայքարը շարունակվում է, խոսքը այժմ Եվրոպայինն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ